Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
13.11.2015 | 01:34

...թե Հովիկ Աբրահամյանի ջերմուկյան նկարները, որ զետեղվել էին կառավարության կայքում, ապա հեռացվել, ոչ թե պատահաբար են արվել, այլ միտումնավոր։ Դա Աբրահամյանի «չուզողների» և իր թիմի ուրույն «վրեժն» է Աբրահամյանից, անչափ նրբագեղ կատարմամբ` հանրաքվեի այս փուլում կարևոր «առաքելությամբ» օժտված շտաբի պետին ծիծաղի առարկա դարձնելու համար: Նույնքան նրբագեղ հաշվարկով սոցցանցերն անմիջապես «փախցրել» ու տարածել են այդ խոսուն լուսանկարները` վարչապետի թիմի սկսած շոուն դարձնելով խիստ կատարյալ:

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ